
Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տափերական գյուղի սկզբնամասում՝ դաշտամիջյան հատվածում, հնչում են կրակոցներ:
Իրացնելով տեղեկությունը՝ Արարատի բաժնի ոստիկանները Ժամը 20.40-ի սահմաններում նշված վայրում հայտնաբերել և, «ՎԱԶ-2121»-ով հանդերձ, բաժին են տարել Տափերական գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՍԱՅԳԱ-ՄԿ» տեսակի ակոսավոր հրազենը և փամփշտատուփ՝ 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
Նաև հայտնել է, որ Տափերական գյուղում մեկ անգամ կրակել է օդ:
Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: