ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակումբում թմրամիջոց են օգտագործել, կշռել ու իրացրել. ձերբակալվել են տնօրենը, հայ և ռուս 36 երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ի գիշերը ոստիկանությունում ստացված ահազանգով մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկը մեկնած օպերատիվ խումբը նկատել է կասկածելի վարքագծով երիտասարդների: Սենյակներից մեկից լսվել են բարձր ձայներ:

Ներս մտնելով իրավապահները հայտնաբերել են երիտասարդների, որոնց մոտ թմրանյութի նմանվող զանգված է եղել, որը կշռել են ոսկերչական կշեռքով: Թմրամիջոց է եղել նաև երիտասարդներից մեկի ձեռքի թերմոսի մեջ:

Թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ակումբից ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 36 երիտասարդ՝ այդ թվում ՀՀ և ՌԴ քաղաքացիներ: Նրանց թվում եղած 21-ամյա մի աղջկա ներքնազգեստի մեջ ևս մեծ քանակությամբ թմրամիջոց է եղել:

36 հոգուց մի քանիսը կալանավորվել են, այդ թվում՝ ակումբի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս