Պայքար, պայքար մինչև վերջ, թե՞պայքար, պայքար մինչև երբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բամբասանքավերլուծություն ասեմ, թե խմբավորումների հարձակում, միևնույն է՝ խեղճ ենք: Խեղճ ու անբովանդակ: Իհարկե, չէի ուզենա բնորոշում տալ այսօրվա ստեղծված իրավիճակին, բայց ինչպես նայում եմ, քաղաքականությունը, որպես այդպիսին, այնքան է քայքայված, իսկ քաղաքականություն կոչված անբարոյականները այնքան են լցվել իրար վրա, որ նույնիսկ մանկապարտեզի երեխան կարող է ասել, որ այս ամենը ամբողջությամբ աթոռակռիվ է: Քանի դեռ աթոռը մեծ դեր է խաղում որոշ կուսակցությունների լիդերների համար, իսկ խեղճ ժողովուրդը ինչ լսում է, ձայն չի հանում, չի ընդվզում, ընդհակառակը, ինչպես պտտացնում են, այնպես պտտվում է: Ճար չունի, մենք կմնանք նույն տեղում, նույն հարթության վրա: Այն, որ հանրահավաքներից մնում է միայն հիշողություն, այն էլ ֆոտոների տեսքով, արդեն համոզվել ենք: Հավաքվում ենք գեղեցիկ, իրարամերժ ելույթներ լսում, հավանում կամ դատապարտում ենք ու գնում տուն, նստում համակարգչի առաջ, հիանում օրվա լուսանկարներով ու տղամարդկություն խաղում: Ինչ ասեմ, վատը նա է, որ դեռ լիքը մարդ կա, որ անկախ տարիքից դեռ կայանալու խնդիր ունի… Ուրեմն ինչ է սպասվում մեզ՝ վերջնականապես կործանում, թ՞ե վերջիվերջո սթափվելու ենք, համախմբվելու և դիմդրություն ցուցաբերելու: Այս երկու հարցերը դեռ մնում են օդում, քանի դեռ չենք կողմնորոշվել և չգիտենք, թե ինչ ենք ուզում՝ բամբասանքով հեղափոխություն, թ՞ե դատապարտելով սրան-նրան՝ հաղթանակ… ասել է, թե «Պայքար, պայքար մինչև վերջ», թե՞«Պայքար, պայքար մինչև երբ»:

Արթուր Հայրապետյան

Գրող, հրապարակախոս




Լրահոս