«Չեք մեծանում էլի, հո զոռով չի՞…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեք մեծանում էլի, հո զոռով չի… Երբ տարիներ առաջ թույն ընդդիմադիր հռչակված, կչկչան հավը վրա էր տալիս, ազգային ժողովի դահլիճը ցնցվում էր, դե նկատի ունեմ այն ժամանակ ասում էին, որ Գեղամյանի ճառասացությունը հենց այնպես չէ, որ կա, ապագայում ծրագրեր ունի մարդը (հետոյի համար) ճանապարհ է հարթում… եղավ, թե՞ հը… դատարկ դհոլ կնքեցին Գեղամյանին, ու Գեղամյանը սկսեց կնքահոր տված անունը վառ պահել… ու թևերը կոնքերին դրեց, անցավ գործի… հիմա աջ ու ձախ թել թելելով ման է գալիս: Դե այն ժամանակ էլ, երբ սկսում էր կչկչան ձայնը վեր հանել, որ մարդիկ ասեին, տեսեք ինչ տղա ունենք… մեկը ծիծաղում էր, մյուսի ուշքը գնում էր… որ մեկին ասեմ, չէ, երևի Շավարշին հիշատակեմ… կամ էլ… չէ, հաստատ դատարկ դհոլից լավը չկա, համ էլ Գեղամյանը ինձնից հաստատ կնեղանա, որ կարդա ու տեսնի, թե ինչպես դատարկ դհոլից անցա Շավարշիկներին… նամանավանդ հիշեցի, որ օրեր առաջ էր, երբ Ազգային մամիկոնյան կուսակցության (ԱՄԿ) նախագահ Արտաշես Մամիկոնի Գեղամյանը, երբ լրագրողները հարցրել են, թե ձեր ամսվա գազի գինը ինչքան է, ասել է, թե մեր տան կոմունալ վճարները իմ փոխարեն ընկերս է կատարում… զարմացած աչքերը չռելով հարցրեց, թե ե՞րբ է գազի գինը բարձրացել, որ… Հետո երբ հեռուստալրագրողը համառորեն պնդեց իր հարցը, թե ո՞վ է ընկերդ և ինչքան է վերջիվերջո մուծել, Գեղամյանը որպես «քաղաքի տղա» կռուտիտ արեց, թե այդ ընկերը՝ կինս է: Ոնց որ թե գենդեռային ծրագիրը Գեղամյանենց տնից է սկսել: Այնպես որ ինչ ուզում է ասեն ու հաստատեն, միևնույն է՝ դատարկ դհոլների ու առավել ևս ամբարիշտ, ապիկար, մտքով ու հոգով գաճաճների, դատարկամիտների ասածը օյին չի…

 




Լրահոս