«Մարդու պակաս եմ զգում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հավատում եմ, որ կենդանի է մնալու Հայաստանը, մնում է քաջություն ունենալ՝ ապրել և այն, որ մարդ ես ծնվել, մնաս՝ Մարդ… թեև մարդը ծնվեց, բայց մարդու պակասից՝ մարդահոտն էլ կորավ… Մարդու պակաս եմ զգում… մարդկությունը գրեթե մնացել է նախկինում ապրող կենդանի շունչ, իսկ ներկան՝ վերածվել, մնացել է սեռը չճանաչող կենդանու հույսին… հիմա գոյություն ունի մտավորականների մի խումբ, ովքեր ձեռքները ծալել նստել են ու ոչ աջ, ոչ ձախ, ուստի կհաղթենք ու մեր ազատությանը կհասնենք այն ժամանակ, երբ մտավորականները վերածվեն մտավորականության… ցավոք ունենք դեռ մտավորականներ, չունենք մտավորականություն, իսկ ես տեսնում եմ, որ կամաց-կամաց ձևավորվում է մտավորականություն…

Ամեն բան տեղի է ունենում ինքնաբերաբար հետո դառնում է սովորույթ, ու վերջում պրծնում… Բան չեմ հասկանում… կարծես քաղաքը դատարկվել է. աջ ու ձախ մեռած հոգիներ են, ո՞ւր եք Մարդիկ… Մարդիկ գնալով պակասում են. ավելի շատ փողոցում շքեղ մեքենաներն են գերիշխում, քան՝ Մարդիկ: Նենց տպավորություն է, որ թվում է մեծամասնությանը այս ավազակ իշխանությունները բուծում, բթում են, որ հետո լծեն… ու գիտես ցավը, որն է, որ հենց լծելու պահին, չես գտնի մեկին, ով ինքնասիրություն, գոնե կխաղա, կդժգոհի գոնե: Չէ, լուռ, գլուխը կախ, կերակրատաշտը կլպստեն, կպաշտպանվեն ու <հերոս> -ի կոչում կստանան…

Մարդու պակաս եմ զգում… Ես հավատում եմ, որ մի օր հաղթելու ենք ու ազատվենք ճնշումներից… որովհետև երկիրը, որտեղ դու ամեն օր ապրում ես ու ինչ-որ ստեղծում ես, չիկարող քեզ անտեսել, ուստի երկիրը փոխվելու է դեպի լավը և դա անելու են մտավորականները, որովհետև ես տեսնում եմ նոր սերնդի մեջ փայլուն մտավորականների, ովքեր կյանքը փոխելու են, կյանքը դեպի՝ կյանքը հրաշքի…




Լրահոս