Ինչ է անում ԵՄ-ն՝ Հայաստանում աճող սահմանային լարվածության ֆոնին․ կառույցի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքն արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է Ադրբեջանական ուժերի կրակոցների, հրետակոծության տակ: Սյունքիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզերում գրեթե ամեն օր կրակոցներ են: ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, քանի որ այդ կրակոցները խաթարում են նրանց առօրյան, աշխատանքը, իսկ երեխաները հաճախ զրկվում են իրենց կրթության իրավունքից:

ArmLur.am-ը գրավոր հարցում է ուղարկել Հայաստանում ԵՄ գրասենյակ՝ հասկանալու համար, թե ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են իրավիճակը հանգուցալուծելու համար: Ի պատասխան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գրասենյակից ստացել ենք հետևյալ պատասխանը․

«Մենք լիովին հասկանում ենք հայ ժողովրդի մտահոգությունները և այդ տեղեկությունները փոխանցում ենք Բրյուսել, որտեղ ակտիվ աշխատում ենք՝ ձգտելով հասնելու լարվածության թուլացմանը, կոչ ենք անում գնալ դեէսկալացիայի և աշխատել համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Աշխատանքը ներառում է այնպիսի հարցեր, որոնք վերաբերելի են բռնության ռիսկի նվազեցմանը, այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և սահմանազատումը: Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և ամենօրյա աշխատանքը Եվրոպական միությանը հնարավորություն է ընձեռում տեղից ավելի լավ պատկերացում կազմել «հողի վրա» տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև տեսնել տեղի բնակչության համար դրա հետևանքները:

Կարող եք նաև տեղեկանալ, որ հունիսի 23-ին հրապարակվել է ԵՄ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության մասին։

Մարիամ Ղազարյան




Լրահոս