Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մուսա Ուրուդը սպառնալից հայտարարություններ է արել, որ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ հայ հասարակությանը պետք է ցույց տալ, որ ադրբեջանական երկաթե բռունցքը տեղում է, և նրանք պետք է վերջապես խելքի գան։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Ես սա  այսօր ուղարկելու եմ Եվրամիության դեսպանին և պատվիրակություն։ Եվրամիությունը հայտարարել է, որ պայքարում է մեր ընտրություններում ռուսական միջամտության դեմ, ինչը շատ լավ է, բայց նաև պետք է հավասար մոտեցում լինի, և պետք է պայքար լինի բոլոր միջամտությունների դեմ, այդ թվում ադրբեջանական։ Մեր հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության ու մեր ժողովրդի»,- ասել է Թաթոյանը։

Նա հիշեցրել է, որ դեռ օրեր առաջ էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ Հայաստանի վարչապետը որևէ կերպ չէր արձագանքել այս հայտարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս