ՔՊ-ականները և ընդդիմադիր պատգամավորը կգործուղվեն Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ֆրանսիա՝ հուլիսի 7-9-ը:

Պատվիրակության կազմում կլինեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորները կլինեն Ֆրանսիայի Ավինյոն, Մարսել, Բանդոլ քաղաքներում:

Թե ի՞նչ հանդիպումներ են ունենալու կամ ի՞նչ քննարկումների են մասնակցելու պատգամավորները Ֆրանսիայում՝ հայտնի չէ, ամեն դեպքում, ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ նշված չէ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս