Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Խոսելով դատախազության դերի մասին՝ վարչապետը կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

«Մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան քանդարարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում, երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրել է՝ չեն կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը: Եվ դրա դեմ ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի:




Լրահոս