
Հուլիսի 4-ին, ժամը 19։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաձոր գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Ալաշկերտի փողոցի 11-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում (208 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։21-ին, մարվել՝ 21։06-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 91 քմ)։