Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԳՇ պետը գեներալի կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սահմանադրության օրվա հետ կապված կոչումներ շնորհելու գործընթաց է սկսվել բոլոր կառույցներում, պարգեւների, շնորհակալագրերի են արժանանում դատախազության, ոստիկանության, Պետական պահպանության ծառայության եւ ՊՆ պաշտոնյաներ։ Սակայն ուշագրավ է, որ կոչում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ու սա այն դեպքում, երբ երկու տարի առաջ՝ 2021թ․ փետրվարի 25-ին, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու այդ նահանջին միացել էր ներկայիս ԳՇ պետը։

Քնար Մանուկյան




Լրահոս