
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան գյուղի և Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: