ՔՊ-ական տիկնայք ԱԺ-ում ելույթներ չեն սիրում ունենալ, միայն գործուղումների մեկնելիս են ակտիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը հուլիսի 17-20-ը կգործուղվեն Նյու Յորք:
ՔՊ-ական տիկնայք այնտեղ կմասնակցեն Կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումին:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:

Ուշագրավ է, որ թե՛ Հասմիկ Հակոբյանը, թե՛ Ծովինար Վարդանյանն առանձնապես ակտիվ չեն ելույթ ունենալիս կամ նոր նախագծեր հեղինակելիս, փոխարենը՝ ամենաակտիվ են գործուղումների ժամանակ, առիթը բաց չեն թողնում պետբյուջեի հաշվին այս կամ այն երկիր մեկնելու համար:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս