Armenian text to speach

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ․ ArmLur.am-ի տեղեկությունը հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Լիանա Մանուկյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:

Լիանա Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «դեմ» են քվեարկելու Ծովինար Վարդանյանի թեկնածությանը։

Քվեարկության արդյունքում Ծովինար Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել և հաստատվել է քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։




Լրահոս