ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում պատասանատվություն կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները։ Դրանք խախտելու դեպքում պատժելի արարք կլինի՝ անկախ այն բանից, թե բարձրացված է պետակա՞ն շենքի վրա, թե՞ մեկ այլ վայրում:

Այսօր արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է լինի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Նախագծով առաջարկվում է ՀՀ դրոշին ներկայացվող վերոնշյալ պահանջները խախտելու դեպքերում տուգանք սահմանել: Ըստ այդմ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30 000-50 000 դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70 000-100 000 դրամով:

Հարությունյանը նաև նշեց, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական, մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:




Լրահոս