ՖՈՏՈ․ Պատառոտված եռագույն՝ Արաբկիր վարչական շրջանի դատարանի տանիքին․ ո՞ւր են նայում պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մտնելով Նորագավիթի մաքսատան աշխատասենյակներից մեկը, նկատել էր, որ եռագույնի պատվանդանը՝ ցածր, իսկ դրոշը՝ կեղտոտ վիճակում է։ Կառավարության ղեկավարը կտրուկ արձագանքել էր՝ աշխատանքից հեռացնել աշխատասենյակում ծառայություն իրականացնող աշխատակիցներին։

«Քանի՞ հոգի է այս սենյակում աշխատում, ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ», – ասել էր նա: Թերեւս այս դեպքը մյուս կառույցների համար դաս չեղավ:

ArmLur.am-ի թղթակիցն արձանագրել է, թե ինչ վիճակում է գտնվում Արաբկիր վարչական շրջանի դատարանի տանիքին ծածանվող եռագույնը:

Ով պետք է պատասխան տա Արաբկիր վարչական շրջանի դատարանի դիմաց պատառոտված եռագույնի համար, միթե այսքան ժամանակ դատարանում աշխատող որեւէ աշխատակից եւ առհասարակ արդարադատություն իրականացնող դատավորները չեն նկատել, թե ինչ վիճակում է գտնվում եռագույնը:

Ք․ Մ․




Լրահոս