Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում։ Անկարայում այս հարցում չպետք է վարդագույն ակնոց կրեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման ժամանակաշրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվության ժամանակաշրջաններ, բայց մենք նաև գիտենք, որ եթե իրերն անվանում ենք իրենց անուններով, ոչ ոք չի ուզում Թուրքիային տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին, այստեղ մեր թուրք գործընկերները նույնպես հավանաբար չպետք է վարդագույն ակնոց կրեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։




Լրահոս