Ինչ իրավիճակ է սահմանային Շուռնուխում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուռնուխում ամեն ինչ նորմալ է, լարվածություն չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Վերջին ամիսներին մեզ մոտ հանգիստ է, ի տարբերություն օրինակ Տեղ համայնքի: Գյուղացիներից ամեն մեկը զբաղված է իր գործով, բոստանները մշակելով: Ժողովուրդը խոշոր եղջերավոր անասուններին վերացրել է, ոչխար են հիմնականում պահում, քանի որ արոտավայրեր չկան առաջվա նման, հակառակորդի կողմն էլ, որ անցնում են, ետ չեն վերադարձնում: Բնակիչները բոլորն էլ իրենց տեղում են, բացի 4 ընտանիքից, որովհետու մարդիկ մնալու տեղ չունեն, սպասում են մինչեւ իրենց տները կառուցեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ գյուղացիների մոտ խուճապային տրամադրություն չկա, ավելին մարդիկ մարտական են տրամադրված:

Հիշեցնենք, ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները մինչեւ 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ ստացել են 68.000 ՀՀ դրամ աջակցություն:

Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում

Լիդա Եղիազարյան




Լրահոս