ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուրջ ազդակ նախագահական ընտրություններին ընդառաջ. Արցախում սկսվել է քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում այսօր որոշվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 33 մլն 680 հազար դրամ:

Նշենք, որ այդ գումարը կհատկացվի դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման համար: ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն այս որոշումն աննախադեպ որակեց:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 16-ին և կավարտվի սեպտեմբերի 6-ին։ Ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 8-ին և կայանալիք ՏԻՄ ընտրություներին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի թեկնածու և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:

Ստեփանակերտում առաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու, նրանցից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը, ինքնառաջադրված են, Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը:

Ստեփանակերտի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կսատարի Գրիգորի Այվազյանի թեկնածությունը, այլ կուսակցություններ դեռեւս դիրքրոշում չեն հայտնել: Իսկ Ստեփանակերտի ավագանու անդամ լինելու համար կպայքարեն 44 թեկնածուներ:

Տեսակետներ են հնչում, որ 2020-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ սա կարող է որոշակի ազդող գործոն լինել, քանի որ ընտրություններ են լինելու նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ 30 հազարից ավելի ընտրող կա: Մյուս կողմից էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց որ Արցախում ազատ եւ արդար ընտրություններ պետք է լինեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս