Ինչ իրավիճակ է այս պահին Երասխում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ամեն ինչ նորմալ է, կրակոցները տևել են ընդամենը մի քանի րոպե: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը:

Իսկ ահա Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հակառակորդի կողմից կրակոցներ հնչել են. «Այս պահին գտնվում եմ տեղում՝ իրավիճակին ծանոթանալու համա։ Այլ բան հայտնել չեմ կարող»:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս