Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։
Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Հին հայկական տոնական ծիսակարգից պահպանվել է միմյանց վրա վարդաջուր ցողելու սովորույթը:
Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը»:
Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ։




Լրահոս