Շենավան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին, ժամը 18։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս