Արագ սննդի երկիր․ ի՞նչ համտեսել Ամերիկյան խոհանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհով։

Այն հայտնի է հատկապես իր արագ սնունդով։

Armlur.am-ը առանձնացրել է ամերիկյան խոհանոցի թոփ ուտեստները։

Կորն-դոգ

Փխրուն, հյութալի երշիկ փայտիկի վրա․ առաջին բանը, որ պետք է փորձել ԱՄՆ-ում՝ փողոցային արագ սննդից: Մատուցվում է մանանեխով և կետչուպով։

Չիզքեյք

Չիզքեյքը դասական ամերիկյան ուտեստ է, որը հաստատուն կերպով մտել է աշխարհի սրճարանների ճաշացանկ։ Այն պատրաստելը բավականին պարզ է (եթե խստորեն հետևեք բաղադրատոմսի բոլոր ցուցումներին), և արդյունքում ստացվում է աներևակայելի համեղ և նուրբ դեսերտ։ Հայտնի է չիզքեյք Նյու Յորք անունով։

Պեկան կարկանդակ

Պեկանը հայտնի ամերիկյան ընկույզ է, որը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Պեկան կարկանդակը բավականին հաճախ է հիշատակվում ամերիկյան գրականության մեջ, և շատ դեպքերում այդ հղումները կապված են Սուրբ Ծննդյան կամ այլ հատուկ առիթների հետ:

Կոկա Կոլա

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Կոկա Կոլայի կարմիր ու սպիտակ լոգոն ճանաչում է աշխարհի բնակչության 94 տոկոսը։ Չնայած նրան, որ Կոկա-Կոլան օրգանիզմի վրա կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն, այն սիրում են ամբողջ աշխարհով մեկ։

Բուրգեր

Դասական ամերիկյան բուրգերը պատրաստվում է միայն տավարի մսից։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս