Իրավապահները շարունակում են հետապնդել վարժական հավաքներից խուսափող անձանց. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, որոնք խուսափում են վարժական հավաքներին մասնակցել: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սաշա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և 59-րդ հոդվածների, ինչպես նաև, ՀՀ Կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն և 03.02.2023 թվականի թիվ 039 որոշումների հիման վրա ենթակա է եղել զորակոչման 04.04.2023 թվականից մինչև 29.04.2023 թվականն անցկացվող վարժական հավաքին, սակայն 2023 թվականի մարտի 07-ին ՀՀ ՊՆ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում հրաժարվել է վարժական հավաքին մասնակցելուց, վերոնշյալ վարժական հավաքին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է 04.04.2023 թվականից մինչև 29.04.2023 թվականը պահեստազորայինների պատրաստության շրջանում հայտարարված վարժական հավաքից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սամանված հիմքերի բացակայության դեպքում:

Գեղամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և 59-րդ հոդվածների, ինչպես նաև, ՀՀ Կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն և 03.02.2023 թվականի թիվ 039 որոշումների հիման վրա ենթակա է եղել զորակոչման 10.05.2023 թվականից մինչև 05.06.2023 թվականն անցկացվող վարժական հավաքին, սակայն 2023 թվականի մարտի 16-ին ՀՀ ՊՆ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում ստորագրելով պարտավորագիր` վերոնշյալ վարժական հավաքին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է 10.05.2023 թվականից մինչև 05.06.2023 թվականը պահեստազորայինների պատրաստության շրջանում հայտարարված վարժական հավաքից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սամանված հիմքերի բացակայության դեպքում:

Գևորգ Թազայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և 59-րդ հոդվածների, ինչպես նաև, ՀՀ Կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն և 03.02.2023 թվականի թիվ 039 որոշումների հիման վրա ենթակա է եղել զորակոչման 11.05.2023 թվականից մինչև 05.06.2023 թվականն անցկացվող վարժական հավաքին, սակայն 2023 թվականի ապրիլի 04-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում հրաժարվել է ստանալ ծանուցագիր և վերոնշյալ վարժական հավաքին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է 11.05.2023 թվականից մինչև 05.06.2023 թվականը պահեստազորայինների պատրաստության շրջանում հայտարարված վարժական հավաքից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սամանված հիմքերի բացակայության դեպքում:

Քնար Մանուկյան




Լրահոս