Այսօր՝ հուլիսի 26-ին, դերասան, երգիչ Մայքլ Քոթանջյանի ծննդյան օրն է։ Նա ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի միակ զավակն է։
ArmLur.am-ն այս առիթով զրուցել է Մայքլ Քոթանջյանի հետ։
-Պլանավորու՞մ եք նշել Ձեր ծննդյան օրը
-Երեխաներս, գիշերը ժամը 00։00-ին, տորթով սենյակ մտան՝ երգելով։ Դա ամենալավ նվերն էր ինձ համար։ Ընտանիքի շնորհավորանքն ինձ համար ամենակարևորն է։ Այսօր, երևի, ընտանիքով և մտերիմներով կհավաքվենք տանը։ Բայց որպես այդպիսին չեմ նշելու։
-Ամենավառ հիշողությունը ո՞րն է, որ ունեցել եք Ձեր ծննդյան օրերին, հետաքրքիր պատմություններ կա՞ն։
-Բոլորն էլ հետաքրքիր են եղել։ Մանավանդ այն ժամանակ, երբ հայրիկը կար, իմ կողքին էր, այդ ժամանակ շատ հաճելի էր։ Ինքն առաջիններից էր, որ ինձ շնորհավորում էր և ինձ համար դա ամենակարևորն էր։ Հիմա տխուր եմ այդ առումով, քանի որ ինքը չի շնորհավորել ինձ։
Հիշեցնենք, որ այս տարի հունիսի 13-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն էր: Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում տեղի էր ունեցել արտիստի հուշարձանի բացման արարողությունը:
Ինեսա Սուքիասյան