ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղցկեղի դեմ երկու անգամ պայքարած, վերապրած լավագույն օրինակն ես․ ինչպես է Քիմ Քարդաշյանը շնորհավորում տատիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել տատիկի հետ՝ շնորհավորելով վերջինիս 89-ամյակը։

«Շնորհավորում եմ իմ գեղեցկուհի տատիկի ծննդյան 89-րդ տարեդարձը՝ MJ! Դու մեր ընտանիքի հիմքն ես և ուժի իսկական սյունը: Քաղցկեղի դեմ երկու անգամ պայքարած, վերապրած լավագույն օրինակն ես: Ես սիրում եմ քեզ հետ ժամանակ անցկացնել և քո ողջ գիտելիքները վերցնել: Խենթություն է տեսնել, թե ինչպես ենք մենք այդքան նման: Ես քեզ շատ եմ սիրում տատիկ»,-գրել է նա։

Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շնորհավորում տատիկին։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս