Երևանի պարեկները հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ի գիշերը ծառայություն իրականացնող պարեկները վարչական իրավախախտում կատարելու համար Երևանի Բագրատունյաց պողոտայում կանգնեցրել են «ՎԱԶ-21099» մակնիշի մի մեքենա:

Խախտումը ձևակերպելիս վարորդի և ուղևորի անհամարժեք վարքագիծը կասկածի տեղիք է տվել: Ժամը 2.20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 38-ամյա վարորդին ու 29-ամյա ուղևորին:

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքով կաթուցիչ, իսկ վարորդի մոտ` մարիխուանա և ավելի քան 7 գրամ մեթամֆետամին: Ըստ նախնական տվյալների` երիտասարդ ընկերոջը կաթուցիչը տվել է 38-ամյա վարորդը:

Երկուսն էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:




Լրահոս