Մեր քաղաքական էլիտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսքան անտարբեր ու կրավորական մի եղեք… Տեղից կանգնողը, ով քիթը դեռ չհասցրած մաքրել, բողոքում է, որովհետև (մոդայիկ է դարձել նաև այսօր բողոքելը), թե այսօր գրականությունը հետընթաց է ապրում, որ չկան այսօր գրողներ, ովքեր ընթերցողներ ունեն… Գրականությունից հեռու մարդիկ, միշտ էլ եղել են ու կլինեն, բայց հիմնականում գրողներին վարկաբեկում են նրանք ովքեր չեն կայացել, թե որպես ընտանիքի հայր, թե որպես քաղաքացի, թե որպես մարդ… ովքեր ամբողջ կյանքում գիրք չեն կարդացել, գրականությունը շոու են սարքում ու սկսում անհիմն բանավիճել: Պետք չի որ երկու միլիոնանոց պետության մեջ մեկ միլիոնը գիրք կարդա: Եթե հեղինակներ կան, որ տաս, քսան մարդ կարդում է տվյալ հեղինակին, դա արդեն լավ է… Ովքեր են մեր քաղաքական էլիտան, մի խումբ, ովքեր դատարկ են, անուս, տգետ, ապիկար ու հենց այդ դատարկ, կիսագրագետ պաշտոնյաներն են, որ ճակատագրեր են որոշում, ուստի լավ կլիներ պետությունը մտածեր գրողի մասին, իսկ յուրաքանչյուր գրող իր ընթերցողը ունի հավատացնում եմ Ձեզ… շատ ու շատ շնորհալի գրողներ կան, որ այսօրվա երիտասարդները հավատացնում եմ ձեզ (քիչ տոկոս) կարդում են… իսկ կրթության գիտության նախարարին փոխանցեք, որ դատարկ գլխով, բայց լիքը գրպանով պապաների լակոտներից փող չվերցրնի ու դատարկամիտներին կարմիր դիպլոմ չպարգևիր, այն դեպքում, երբ գրեթե ոչ մի բան կարծես չի տալիս այսօրվա բուհը. լավ կլինի կապույտ դիպլոմ ստանան, բայց շնորհալի մարդ լինեն, քան գերիշխի կոմունիստական կարմիրը…

 




Լրահոս