Ովքեր են Հայաստանի քաղբանտարկյալները. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով «Բադրջանի հաջորդ կանգառը» խորագրով հետազոտության արդյունքները հրապարակելը՝ կուսումնասիրենք, թե արդյուք քաղաքացիները տեղյակ են, ովքեր են Հայաստանի քաղբանտարկյալները։

Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ համարվում են այն անձինք, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական գործունելության համար։

Այսպիսով, հունիս և հուլիս ամիսներին անցկացված հարցումների ընթացքում զգալի փոփոխություն չի նկատվել։ Հուլիս ամսին հարցվածների 43.9%-ը, իսկ հունիսին 46.2%-ը, որպես քաղբանտարկյալ նշել են Արմեն Աշոտյանին՝ ՀՀԿ փոխնախագահին։

2-րդ հորիզոնականում է Արտակ Գալստյանը՝ Հանրային Ձայն կուսակցության նախագահը՝ ըստ հարցվածների 23.7% և 24.0%։

3-րդ տեղում Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ըստ քաղաքացիների 24.5% և 20%։

Երկու ամիաների ընթացքում էլ քաղաքացիների 30%-ը դժվարացել է պատասխանել այս հարցմանը։ Ինչը կարող է խոսել այն մասին, որ քաղաքացիները տեղյակ չեն Հայաստանում քաղբանտարկյալների կարգավիճակում գտնվող անձաանց մասին։

Էմմա Միքայելյան




Լրահոս