«Գյուղում ամեն ինչ հանգիստ է, մարդիկ իրենց գործերին են»․ Տրետուքի համայնքապետը՝ կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ երեկ՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Տրետուքի վարչական ղեկավար Մաքսիմ Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է գյուղում:

«Մեր գյուղի տարածքում ոչինչ էլ չի եղել, ոչ մի ձայն չի լսվել: Գուցե Պաշտպանության նախարարությունից այդ տեղեկությունն ունեն, բայց, ամեն դեպքում, գյուղի տարածքում ոչինչ չի եղել: Եթե մի բանին ես ականատես չեմ եղել, չեմ կարող ասել, որ եղել է: Գյուղում ամեն ինչ հանգիստ է, մարդիկ իրենց գործերին են, խուճապ ևս չկա»- նշեց Գալստյանը:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս