Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ИТАР-ТАСС-ի թղթակցին հետ զրույցում ասել է, որ, հնարավոր է, գլխավորի ռուսաստանյան ակումբ: Նա նաև նշել է. «Հավաքականում աշխատանքներս ավարտելուց հետո ես փոքրիկ դադար էի վերցրել: Հիմա արդեն դիտարկում եմ արտասահմանում, նաև` Ռուսաստանում, կարիերաս շարունակելու հնարավորությունները: Թիմերի անունները չեմ տա, որովհետև առայժմ ոչինչ հստակ չէ:
Մինասյանը նաև հայտնել է, որ ինքը ներկայումս Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրենն է:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը 2009-2013թթ.: