Արևմուտքի օգնության ծավալն Ուկրաինային գերազանցում է 160 միլիարդ դոլարը. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և նրանց գործընկերների կողմից Ուկրաինային օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Անցյալ տարվա փետրվարից Ուկրաինան ստացել է հարյուրավոր տանկեր, ավելի քան 4 հազար մարտական զրահապատ մեքենա և զրահաավտոմոբիլ, ավելի քան 1100 դաշտային հրանոթ, ինչպես նաև արևմտյան արտադրության տասնյակ ժամանակակից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու զենիթահրթիռային համալիրներ։ ՆԱՏՕ-ի, Եվրամիության պետությունների և նրանց գործընկերների օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը», – ասել է Շոյգուն։




Լրահոս