Ով կղեկավարի Անդրանիկ Թևանյանի նախընտրական շտաբը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում ղեկավարելու է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ շտաբը գործելու է Եկմալյան 1 հասցեում:

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը. դաշինքի կազմում լինելու են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ և «Ինտելեկտուալ Հայաստան»-ը՝ Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ։

Հավելենք, որ երեկ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս