Armenian text to speach

Կկայանա Թևանյանի և Մանուկյանի գործով դատական նիստ․ մեղադրանքի կողմը կմատնանշի պետական գաղտնիք պարունակող հատվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։

Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ գործում բացակայում են այն հիմնավորող ապացույցները։ Առաջիկա դատական նիստում մեղադրանքի կողմը պետք է հստակ մատնանշի, թե սղագրության կոնկրետ որ հատվածներն են պետական գաղտնիք պարունակում, ինչպես նաև ներկայացնի դրանց՝ օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիքի շարքին դասված և համապատասխան ընթացակարգերով գաղտնագրված լինելու իրավական ու փաստական հիմքերը։

Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ` հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով»։




Մամուլի Տեսություն

Լրահոս