«ԱՄԵՆԱՃՇՏԱՊԱՀ նոր արտասահմանյան ավիաընկերություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերության Հանրային կապերի բաժնից տեղեկացնում են. «Օրերս «Շերեմետևվո» միջազգային օդանավակայանի կողմից PERFECT TIMING-2023 մրցանակաբաշխության շրջանակներում «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությանը շնորհվել է «ԱՄԵՆԱՃՇՏԱՊԱՀ նոր արտասահմանյան ավիաընկերություն» հեղինակավոր մրցանակը։

«Մեզ համար մեծ անակնկալ էր և իհարկե չափազանց պարտավորեցնող։ Առհասարակ, մեր ավիաընկերության փիլիսոփայությունն է՝ գործն անել բարձր ճշտապահությամբ, ճշգրիտ և համարձակ, որովհետև ավիացիան հզոր մեխանիզմ է և բոլորիս աշխատանքից է կախված այդ հզորության անխափան աշխատանքը։ Ուղևորի թռիչքային հարմարավետությունը ամենակարևոր բանն է Հայկական Ավիաուղիների համար»,- մրցանակի փաստը մեկնաբանեց ավիաընկերության տնօրեն՝ Արարատ Սարգսյանը։

Մրցանակի առիթով շնորհավորում ենք մեր ավիաընկերության բոլոր աշխատակիցներին՝ իրենց նվիրական և պրոֆեսիոնալ աշխատանքի համար»։




Լրահոս