Քաղաքացիները մոլորվել էին և չէին կարողանում շարունակել ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված չորս քաղաքացու և ուղեկցել անվտանգ տարածք:




Լրահոս