ՊՍԺ- ի բրազիլացի հարձակվող Նեյմարը տեղափոխվում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ- ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում: Նա արդեն պայմանագիր է կնքել «Ալ Հիլալի» հետ։

Այս մասին հաղորդում է L’ Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարը Սաուդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել «2+1» սխեմայով, այսինքն, պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:

Ինչպես պնդում է Sky Sports-ը, ՊՍԺ-ն տրանսֆերի համար կստանա 100 միլիոն եվրո: Բրազիլացին տարեկան կստանա 150 միլիոն եվրո՝ 6 անգամ ավելի, քան ՊՍԺ-ում։

Լրագրող Կավե Սոլհեկոլը նաև նշում է, որ Սաուդյան Արաբիա տեղափոխվող որոշ ֆուտբոլիստների խոստացել են աշխատավարձի 50% -ը ավանսով վճարել:




Լրահոս