Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը գնում է արձակուրդ․ ով է փոխարինելու նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը գնում է արձակուրդ․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր՝ 2023 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը ներառյալ:

2. Արմեն Հայրապետյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը»:




Լրահոս