Արցախում մեծ թվով ռազմամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 980 զանգ: Կանչերից 10-ը տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի են:

Նշված ժամանակահատվածում ավելացել է հրդեհի դեպքերը: Գրանցված 11 կանչերից 7-ը բռնկվել է չոր խոտածածկույթներում, որից 4-ը՝ Ստեփանակերտում և մեկական դեպքեր շրջաններում:

Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տարվա այս սեզոնին ցուցաբերել զգոնություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 11 դռան և 2 վերելակի բացում: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, հետևել հովհարային անջատումների գրաֆիկին, ապա միայն օգտվել վերելակից:

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 2 ելք: Հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 262 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:




Լրահոս