ՕԵԿ -ը դժգոհ է իր նախարարներից.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է`

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի`   «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»: Երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին` դժգոհելով, թե իրենց հետ լավ չեն աշխատում: Սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ Ա. Բաղդասարյանի և ՕԵԿ-ական նախարարների փոխհարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են («Ժողովուրդ»-ն այդ մասին օրերս գրել էր), ու Բաղդասարյանը նպատակ ունի «ազատվել» նրանցից: Եվ ահա այդ «բեմադրությամբ» ՕԵԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մոտ նախարարներին փոխելու հող է պատրաստել: ՕԵԿ նախարարները և պատգամավորները, բնականաբար, հերքեցին այս տեղեկությունը: ՕԵԿ փոխնախարար, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.«Իսկ ով է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչ մի բան չի եղել»:

Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս