Ապօրինի ընդերքօգտագործման նոր դեպք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում ս.թ. օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից:

Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:




Լրահոս