Ինչ հարցեր են քննարկել Ֆրանսիայի դեսպանն ու նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։

«Դուք դեսպան եք նշանակվել մի երկրում, որտեղ ձեր երկիրն ու ձեր ժողովդին շատ են սիրում»,-ասել է նախարարը։

Սանոսյանը շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանն ու Ֆրանսիայի ժողովրդին Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության և եղբայրական վերաբերմունքի համար։ Նախարարը բարձր է գնահատել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը ՝ ընդգծելով հատկապես ոռոգման համակարգերի արդիականացման ոլորտում կատարվող աշխատանքերի կարևորությունը։

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով՝ պատրաստ է նպաստել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ավելի խորացմանը։ Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ եղել է Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ծանոթացել առկա խնդիրներին և լիարժեք պատկերացում ունի Հայաստանի առաջ ծառացած մարտահերավերների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, ճանապարհաշինության, էներգետիկ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Կարևորվել է նաև միջտարածաշրջանային՝ մարզերի ու քաղաքների միջև համագործակցության հաստատումը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։




Լրահոս