ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդի մի մասը։
Վարչապետի N 553-Ու որոշմամբ Սրբուհի Գալյանը 2026 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Խոսքը 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի 5 աշխատանքային օրվա մասին է։
Հատկանշական է, որ արձակուրդին նախորդել է նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սրբուհի Գալյանը հունիսի 23-26-ը գործուղվել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովինՎարչապետի նոր որոշմամբ սահմանվել է նաև, որ Սրբուհի Գալյանի արձակուրդի ընթացքում արդարադատության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո արդարադատության նախարարը կօգտվի արձակուրդում։

Անի Վարդանյան




























