Շունը Եղեգնաձորում չորս հոգու է կծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․Սարգսյանը:

Ժամը 16։40-ին սկսվել են որոնողական աշխատանքները։ Պարզվել է, որ շան կծածով Եղեգնաձորի ԲԿ են տեղափոխվել չորս քաղաքացի՝ Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․), որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել են քաղաք Երևան։

Ժանը 18:08-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են կատաղած շանը և փողային ներարկիչի միջոցով քնեցրել, իսկ ժամը 18։30-ին հանձվել է իրավասու մարմիններին:

Շան որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանություն Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի ղեկավարությամբ։




Լրահոս