Արցախի ՄԻՊ-ը դիմել է արցախահայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմել է 265 օր շրջափակման մեջ ապրող հայրենակիցներին:

«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամանակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։

Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր֊բոլորին՝ ամենօրյա հստակ և հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»,- ուղերձում նշել է Գեղամ Ստեփանյանը:




Լրահոս