Ակցիա Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Արցախի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։

Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Հանրահավաքի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, խոսքով ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչներ, նրանք խոսքով դիմել են պաշարված Արցախին և հայտնել իրենց աջակցությունը։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ից մանրամասնում են,որ հաջորդ հանրահավաքը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին, ինչպես նաև նստացույց Վրաստանի հանրային հեռուստաալիքի շենքի դիմաց, պիկետներ և այլն։




Լրահոս