Ֆրանսիայից եւ ԵԱՀԿ-ից պատվիրակություններ կժամանեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայից եւ ԵԱՀԿ-ից պատվիրակություններ կժամանեն Հայաստան:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 13-16-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը:

Ֆրանսիայից ժամանող պատվիրակությանը կդիմավորի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Իսկ սեպտեմբերի 11-15-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակությանը կդիմավորի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Ք․ Մ․




Լրահոս