
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է՝ կյանքից հեռացել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը․
«Սիրելի հայրենակիցներ, խորը վշտով տեղեկացնում ենք, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ:
Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Ալբերտ Ազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։