Թունելում խոշոր ավտովթարի հետևանքով Ալավերդի-Վանաձոր ճանապարհը երկկողմանի փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13։38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութնյունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Renault» մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։




Լրահոս