Քաղաքացին արոտավայրում մոլորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22։02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից արոտավայրերում գյուղի բնակիչը մոլորվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի բնակիչների հետ համատեղ հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված Ա․ Ա․-ին (ծնված 1973 թ.) և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Խոտ գյուղ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղից 20 բնակիչ:




Լրահոս